ՀՀ-ում բնակվող օտարերկրացիները Mobile ID ստանալու հնարավորություն կունենան

ՀՀ-ում բնակվող օտարերկրացիները  Mobile ID ստանալու հնարավորություն կունենան

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն ՀՀ–ում օրինական բնակվող օտարերկրացիները կարող են դիմել և ստանալ Mobile ID։

Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Mobile ID-ի դիմելու և ստանալու իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք, ովքեր ունեն նույնականացման քարտ։ Սակայն, հաշվի առնելով պետական թվային ծառայությունների ավելացումը, առաջացել է անհրաժեշտություն՝ դրանք հասանելի դարձնել նաև ՀՀ-ում օրինական բնակվող օտարերկրացիների համար, հայտնում է «Փաստինֆոն»։

Օտարերկրացիները կարող են ինչպես անձամբ, այնպես էլ լիազորված անձի միջոցով ներկայացնել կացության կարգավիճակ ստանալու դիմում և ստանալ համապատասխան կացության քարտ։ Նույն կերպ՝ լիազորված անձի միջոցով օրինական բնակվող օտարերկրացին կարող է ստանալ նաև հանրային ծառայությունների համարանիշ։

Քանի որ պետական առցանց ծառայությունների մատուցումն ապահովվում է խիստ նույնականացման մեխանիզմներով, նախագծով սահմանվել է, որ օտարերկրացիները կարող են դիմել և ստանալ Mobile ID այն բանից հետո, երբ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կատարի համապատասխան նշում՝ նույնականացման մասին օտարերկրացիների հաշվառման համակարգում։ Այդ նպատակով օտարերկրացին նախապես պետք է ներկայանա նշված ծառայություն։

Այս միջոցառումը իրավական միատեսակ մոտեցում ապահովելու համար տարածվում է նաև այն օտարերկրացիների վրա, ովքեր մինչև սույն կարգավորումների ուժի մեջ մտնելը արդեն իսկ ստացել են կացության կարգավիճակ, համապատասխան վավերական փաստաթղթեր կամ օրինական բնակության մասին վկայող տեղեկանք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---