Ստամբուլում երկրաշարժից 151 մարդ է տուժել, զոհեր չկան

Ստամբուլում երկրաշարժից 151 մարդ է տուժել, զոհեր չկան

PanARMENIAN.Net - Ստամբուլի նահանգային իշխանությունները հայտնել են, որ 6․2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում վնասվածքներ է ստացել 151 քաղաքացի, զոհեր չկան։

«Շարունակում է բուժում ստանալ խուճապի արդյունքում բարձրությունից ցատկելու հետևանքով վնասված 151 քաղաքացի։ Նրանց կյանքին ոչինչ չի սպառնում։ Զոհեր չկան։ Քաղաքում հիմնականում բնակելի տների ավերածություններ չկան։ Ֆաթիհ շրջանում փլուզվել է լքված մի շինություն։ Դեպքի արդյունքում ոչ ոք չի զոհվել կամ վնասվել», – հայտնել է նահանգի իշխանություննեը, գրում է ՏԱՍՍ–ը:

Նահանգապետի խոսքով՝ երկրաշարժից հետո «չեն գրանցվել էներգամատակարարմանը, գազամատակարարման ենթակառուցվածքին, ջրամատակարարմանը և կոյուղուն վերաբերող բացասական հետևանքներ»։

Ստամբուլում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 13։49–ին։ 2 րոպե անց նոր ցնցում է գրանցվել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը։ Առաջին հզոր ցնցումից հետո 10 հետցնցում է գրանցվել ՝ 3․1–ից մինչև 4․9մագնիտուդ ուժգնությամբ:Երկրաշարժից ցնցվել են նաև հարակից շրջանները, այդ թվում՝ Բուրսան, Յալովան և Թեքիրդաղը:

Վախեցած մարդիկ ստիպված լքել են իրենց տները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---