Ջահերով երթի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց

Ջահերով երթի մասնակիցները կոչ են անում միանալ իրենց

PanARMENIAN.Net - Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ավանդական Ջահերով երթը մեկնարկում է ապրիլի 23-ին՝ ժամը 19:15-ին, Հանրապետության հրապարակից։

Հրապարակում նախատեսված մեկնարկից հետո երթը իր ուղին շարունակում է Ամիրյան փողոցով՝ անցնելով Մաշտոց պողոտայով, ապա Բաղրամյան պողոտայով՝ հասնելով Կիևյան փողոցով դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

«Կոչ ենք անում բոլոր հայրենակիցներին մասնակցել ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ընդդեմ ուրացման և հանուն մեր անժամանցելի իրավունքների պայքարի կազմակերպված ավանդական Ջահերով երթին»,–ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
---