Փաշինյանը՝ ԵԽԽՎ նախագահին․ ՀՀ–ն պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը![]() 24 ապրիլի 2025 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ շեշտելով, որ Հայաստանը մնում է խաղաղության օրակարգին հավատարիմ և պատրաստ է ստորագրել փաստաթուղթը։ Փաշինյանն ընդգծել է ԵԽԽՎ գործունեության կարևորությունն ու քննարկումների մակարդակը։ Իր հերթին, ԵԽԽՎ նախագահը բարձր է գնահատել համագործակցությունը Հայաստանի խորհրդարանականների հետ և հույս հայտնել, որ այդ կապը կշարունակի զարգանալ արդյունավետ կերպով։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների պաշտպանության համակարգերի կատարելագործման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։ Ռուսոպուլոսը բարձր է գնահատել այս ուղղությամբ իրականացվող քայլերը և վերահաստատել ԵԽԽՎ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունն ու համագործակցությունը։ Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության խորացման ու բազմակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը՝ որպես կայունության և խաղաղության ապահովման միջոց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծն արդեն համաձայնեցված է և սպասում է վերջնական ստորագրման։ Նա նշել է, որ Ադրբեջանի նախագահին առաջարկում է նախաձեռնել խորհրդակցություններ համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ։ Մարտի 13–ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարել է, որ ընդունել է չհամաձայնեցված 2 հոդվածի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները և որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման: Նշվում է, որ ՀՀ–ն պատրաստ է խորհրդակցություններ սկսել համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ։ Բաքվից առաջ են քաշել նոր նախապայմաններ և հայտարարել, թե դեռ վաղ է խոսել հանդիպման ժամկետների մասին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |