ԵՄ-ն աջակցում է ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացմանը եւ եվրոպական արժեքների ներդրմանը Հայաստանում29 մայիսի 2009 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագրի շրջանակներում ծրագրային առաջարկների պատրաստմանը նվիրված աշխատաժողովը: Այդ ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ եւ ԵՄ Տարածաշրջանային կարողությունների ձեւավորման նախաձեռնության (RCBI) կողմից: Եվրոպական հարեւանության եւ գործընկերության գործիքը (European Neighborhood and Partnership Instrument ENPI) ուղվված է ինստիտուցիոնալ բարեփոխումների անցկացմանը եւ եվրոպական արժեքների ներդրմանը Հայաստանում, եւ այս առումով ակնկալվում է միայն դրական արդյունք, PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը: «Սա ԵՄ-ի Անդրսահմանային համագործակցության ծրագրի գործիքը կարելի է համարել, որն ի տարբերություն այլ գործիքների, ուղղված է հասարակական կազմակերպությունների ֆինանսավորմանը` հանրությանը ինստիտուցիոնալ բարեփոխումները հասցնելու նպատակով, որոնք նախկինում ներդրվել են պետության կողմից այլ գործիքների կիրառման դեպքում (Twinning, TAIEX и Sigma)ե,-ասել է նա: Ըստ Դանիելյանի, Սեւծովյան ավազանի հասարակական կազմակերպությունները կարող են եվրոպական փորձի հիման վրա ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեղ ծրագիր ներկայացնել եւ ֆինանսավորում ստանալ այն իրագործելու համար: Նա նշել է, որ այդ ծրագիրը կարող է ամենալայն շրջանակներն ունենալ` սոցիալ-տնտեսականից մինչեւ մշակութային: «Այսօրվա հանդիպմանը կներկայացվի Սեւծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցության համատեղ գործողությունների ծրագիրը, հայտի նմուշը, այն լրացնելու կարգը, ինչպես նաեւ մասնակից երկրների թվում պոտենցիալ գործընկերոջ որոնման հնարավորությունները»,-ասել է նա: Այս համատեքստում Դանիելյանը հավելել է, որ կազմակերպությունը կարող է շատ լավ գաղափար ունենալ եւ չկարողանալ այն պատշաճ կերպով ձեւակերպել ու ներկայացնել, իսկ այստեղ կարեւորվում է մշակված ծրագրի պաշտոնական ներկայացումը: «Փաստաթղթերի շրջանառության մեջ ներկայացված է այս ծրագրի փիլիսոփայությունն, իսկ նրա սխալ ներկայացումը կարող է անհաջողության պատճառ դառնալ»,-ասել է նա: 2007թ. նոյեմբերի 27-ին Եվրահանձնաժողոի կողմից հաստատված այս ծրագիրը, որ նախատեսված է մինչեւ 2013թ, նախատեսում է նաեւ մասնակից երկրների կողմից 10 տոկոսի չափով համաֆինանսավորում: Ծրագրում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանն ու Մոլդովան ամբողջությամբ, ինչպես նաեւ Բուլղարիայի, Հունաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ուկրաինայի հարակից տարածքները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |