Մարսելի քաղաքապետ․ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և մյուսները թեև հայ են, արցախցի, բայց «այսօր նաև ֆրանսիացի են, մարսելցի»![]() 24 ապրիլի 2025 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Մարսելում Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցի միջոցառումները մեկնարկել են ապրիլի 22–ին՝ քաղաքապետարանի շենքը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով։ Արարողության ժամանակ, դիմելով միջոցառման մասնակիցներին, քաղաքապետ Բնուա Պայլանը խոսել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների մասին՝ ընդգծելով իր լիակատար համերաշխությունը նրանց հետ, հայտնում է Aravot.am-ը։ Նա նշել է․ «Այսօր Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարադունյանը, Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Իշխանյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը թեև հայ են, արցախցի, բայց «այսօր նրանք ֆրանսիացի են, մարսելցի, եվրոպացի»։ Նա խոսել է Մարսելի և Երևանի հետ կապված առաջիկա նախագծի մասին։ «Այսպիսով, այս կապը կնքելու համար մենք կկանգնեցնենք երկու երկվորյակ հուշարձան՝ մեկը Մարսելում, J4 էսպլանադում, պողպատից պատրաստված մի լուսեղեն կողմնացույց, որը ցույց կտա Երևանի ուղղությունը, և Երևանում կլինի նրա երկվորյակը՝ պողպատե մեկ այլ լուսեղեն կողմնացույց, որը ցույց կտա Մարսելի ուղղությունը։ Երկու կողմնացույց, երկու բաբախող սիրտ՝ ամեն պահ հիշեցնելու համար, որ ծովից այն կողմ, լեռներից այն կողմ, մեր միջև կա պատմություն, կան կամուրջներ, կա անթերի հավատարմություն, միասնականություն և հույսի խոստում։ Եվ կողմնացույցները դրա համար են, որ մոտ ապագայում մենք այնտեղ լինենք»,–ասել է Մարսելի քաղաքապետը։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |