Սիմոնյան. Հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում![]() 24 ապրիլի 2025 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում նշել է, որ հիշողությունը պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում։ Նա նշել է, որ նորովի պարտավորվում ենք պաշտպանել մեր պետականությունը, արժևորել խաղաղությունը։ «Ապրիլի 24-ը մեր ազգային հիշողության ծանր ու տխուր օրերից է: Այս օրը մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն անմեղ հայերի հիշատակը, որոնք պարզապես հայ լինելու համար դարձան ցեղասպանության զոհ: Հայոց ցեղասպանությունը պատմության խոր վերք է, որն այսօր էլ հնչում է արդարության ձայնով: Մեր հանձնառությունն է կերտել համախմբված, ուժեղ ու խաղաղ Հայաստան` հիմնված անցյալի դասերի վրա և միտված դեպի կայուն ապագան: Մենք չենք մոռանում տեղի ունեցածը, բայց չենք էլ ցանկանում, որ հիշողությունը դառնա միայն ցավի ու սգի աղբյուր. այն պետք է մեզ դարձնի առավել վճռական ու հեռատես մեր հետագա քայլերում: Խոնարհվում ենք բոլոր նահատակների հիշատակի առջև և նորովի պարտավորվում պաշտպանել մեր պետականությունը, արժևորել խաղաղությունը և արժանավայել ապագա ապահովել մեր սերունդների համար: Հավերժ փառք անմեղ զոհերի հիշատակին»,- նշված է ուղերձում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |