Դալման. Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ

Դալման. Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ

PanARMENIAN.Net - Բելգիացի քաղաքական գործիչ Ժորժ Դալմանի խորին համոզմունք է, որ 110 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելը պատասխանատվություն է։ Նա այդ մասին ասել է Բրյուսելում, հայտնում է Արմենպրեսը։

Նա նշել է, որ մարդկությունը կարող է առաջ ընթանալ միայն իր անցյալին հանդարտ, պարզ ու խիզախ հայացք նետելով։

«Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ պայքարել ժխտման ու մոռացության դեմ։ 110 տարի անց սերունդների ցավը դեռ կենդանի է, բայց նրանց արժանապատվությունն ու քաջությունը հիացմունք են ներշնչում։ Մենք նրանց կողքին ենք այս հիշողությունը կենդանի պահելու համար, որպեսզի նման սարսափ այլևս երբեք չկրկնվի։

Հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ մենք ընդգծում ենք, որ մարդկությունը կարող է առաջ ընթանալ միայն իր անցյալին հանդարտ, պարզ ու խիզախ հայացք նետելով», - նշել է բելգիացի քաղաքական գործիչը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---