Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդ․ Հարցերին չի պատասխանել

Կաթողիկոսն այցելել է Ծիծեռնակաբերդ․ Հարցերին չի պատասխանել

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եկեղեկացկանների ուղեկցությամբ այցելել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Հոգևոր դասը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հոգեհանգստյան կարգ է կատարել և Տերունական աղոթք հնչեցրել: Գարեգին Բ-ն լրագրողների հետ կարճ ճեպազրույցում ասել է՝ աղոթեցին, որը տերն օգնի հաղթահարել առկա դժվարությունները:

«Ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը: Ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, Արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- ասել է վեհափառը, հայտնում է Factor.am-ը։

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչու է վերջին տարիներին Ծիծեռնակաբերդ այցելում առանց պետական բարձր մակարդակի պաշտոնյաների ուղեկցության։ Գարեգին Բ-ն այս հարցն անարձագանք է թողել։

Նա նաև չի պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այժմ էլ շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---