Չալաբյան․ Իշխանությունները նպատակ ունեն ՀՀ–ն հանձնել Թուրքիայի գերիշխանությանը![]() 24 ապրիլի 2025 - 14:55 AMT PanARMENIAN.Net - «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան պետությունը և նրան սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը։ Նա նաև ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականության նպատակը, ըստ իրեն, Հայաստանի ենթարկումն է Թուրքիայի գերիշխանությանը, հայտնում է Aysor.am-ը։ «Դա ակնհայտ է»,–ասել է նա։ Չալաբյանը հավելել է, որ, ցեղասպան պետությանը սիրաշահելով, անվտանգություն ձեռք չես բերի։ «Մենք այստեղ ենք վերահաստատելու մեր վճռականություն, որ պայքարը շարունակվում է։ Թուրքիան շարունակում է մնալ նույն ցեղասպան, ագրեսոր պետությունը և նրան սիրաշահելու ցանկացած փորձ բերելու է միայն մեր բանակցային դիրքերի թուլացմանը։ Թուրքիայի այսօրվա վարքագիծը հավաստում է, որ իր հետ չի կարելի փորձել միակողմանի հարաբերություն բարելավել։ Այդ գործընթացը պետք է լինի երկկողմանի, այն է՝ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը»,-ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |