Վարդանյան․ Նախկինում Ջահերով երթին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը![]() 24 ապրիլի 2025 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, արձագանքելով Ջահերով երթի շուրջ ծագած խոսակցություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իրական վախը գալիս է ոչ թե արտաքին թշնամիներից, այլ՝ սեփական քաղաքացիներից։ Նա հավելել է, որ «նախկինում Ջահերով երթին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն, այսօր՝ «պաշտոնական» Երևանը»։ «Ավելի ուղիղ հաստատում մեր այն պնդման, որ Փաշինյանը պարտավորվածություն է ստանձնել պայքարելու ոչ թե թշնամու, այլ հայկական շահերի պաշտպանների դեմ՝ անհնար էր գտնել։ Անցյալում Ջահերով երթին նման կերպ արձագանքում էին Անկարան ու Բաքուն։ Այսօր՝ «պաշտոնական» Երևանը։ Պարզապես բաց է մնում հարցը, իսկ, օրինակ, շուրջ մեկ ամիս ինչո՞ւ էին նույն հատվածում կրակում, դարձյա՞լ Ջահերով երթի համար։ Իսկ այսուհետ այս հիմքով արգելելո՞ւ եք նմանատիպ միջոցառումների անցկացումը։ Ինչ վերաբերում է դրոշը այրելուն՝ դա քաղաքական խորհրդանշական ակցիա է։ Հարյուրավոր երկրներում մարդիկ այրում են բռնապետերի ու ցեղասպանների խորհրդանիշները՝ ի նշան բողոքի։ Կարող ես համաձայն չլինել նման արտահայտման ձևի հետ, բայց դրան հակադրել Ալիևի կրակոցները՝ նշանակում է բացահայտ պաշտպանել թշնամու շահերը։ Ոչինչ ավելի։ Եթե դուք նույն կրքով ու ձևով արձագանքեիք մեր սահմանների խախտմանը, կրակոցներին, ինչպես արձագանքում եք դրոշի այրմանը, ապա Ադրբեջանը կլիներ մի քիչ ավելի զսպված։ Բայց այսպիսի արձագանքի ամենավտանգավորը մեկ այլ բան է։ Խնդիրն այն է, որ երեկ, Ջահերով երթին իր մասնակցությամբ մեր հանրությունը ցույց է տվել, որ հաշտ չէ ու համաձայն չէ ուրացման քաղաքականության հետ։ Հիմա Փաշինյանը ստիպված է արդարանալ իր գործընկերների առջև և զուգահեռ սպառնալ մեր ժողովրդին, որ նման միջոցառումներ եթե էլի տեղի ունենան, ինքն Ալիևի հետ նոր հարձակում կկազմակերպի այս անգամ Հայաստանի վրա։ Այնպես որ, այս հայտարարությունը բացահայտում է Փաշինյանի քաղաքական վեկտորը՝ զսպել սեփական ժողովրդին, պայքարել նրա դեմ և արդարացնել թշնամու ցանկացած գործողություն։ Վտանգ Փաշինյանը զգում է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այլ սեփական ժողովրդից»,–ասվում է գրառման մեջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման դեպքը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է, որ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |