Թբիլիսիում անցկացվել է ավանդական ջահերով երթը

Թբիլիսիում անցկացվել է ավանդական ջահերով երթը

PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Թբիլիսիում կազմակերպվել է ավանդական ջահերով երթը, որը սկսվել է մետրո Իսանիի հարևան տարածքից և շարունակվել մինչև Սուրբ Էջմիածին Հայ Առաքելական եկեղեցու բակը։

Երթի նպատակն եղել է հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին՝ քայլելով դեպի եկեղեցու բակում տեղադրված խաչքարը, հայտնում է Aravot.am-ը։

Միջոցառմանը մասնակցություն է ցուցաբերել նաև Սուրբ Էջմիածին եկեղեցու արժանապատիվ հոգևոր հովիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը, ով միացել է երթի մասնակիցներին՝ նրանց հետ քայլելով դեպի հուշակոթողը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---