Թանդիլյան․ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը![]() 24 ապրիլի 2025 - 16:45 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղուց չի արտահայտում հայ ժողովրդի հավաքական ինքնությունը և կապ չունի ժողովրդի հետ։ Այս մասին նա ասել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցի ընթացքում։ «Նա վաղուց կապ չունի հայ ժողովրդի հետ»,- ասել է նա, գրում է Aysor.am-ը։ Թանդիլյանն ընդգծել է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները զավթել են իշխանությունը և այժմ փորձում են պահպանել միայն իրենց կենսաբանական գոյությունը։ «Եթե մենք չսթափվենք՝ մեզ ծանր օրեր են սպասվում»,- նշել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման դեպքը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է, որ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։ Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |