Գարեգին Բ․ Ոգեկոչում ենք Հայոց gեղաuպանnւթյան 110-րդ տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը սրտում![]() 24 ապրիլի 2025 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասել է, որ ոգեկոչում ենք Հայոց gեղաuպանnւթյան տարելիցը՝ արցախյան կորուստների ցավը սրտում։ «Այսօր ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը, ոգեկոչում ենք Արցախում մեր ժողովրդի, զավակների հանդեպ իրագործված ցեղասպանական գործողությունների, արցախյան կորուստների ցավը մեր սրտում»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա նշել է, որ աղոթք են բարձրացրել առ Աստված՝ խնդրելով ուժ և տոկունություն հայ ժողովրդին՝ փորձությունները հաղթահարելու ու երկրի շենացման ուղին շարունակելու համար։ «Ծիծեռնակաբերդի նվիրական այս բարձունքից մեր հոգևորականների և մեր ազգի զավակների հետ միասին աղոթք վեր առաքեցինք առ Աստված՝ հայցելով, որ Տերը զորացնի մեր ժողովրդին, իր հոգու ցավն ու տրտմությունը, տառապանքը ուժի վերածելու, հաղթահարելու մեր կյանքում առկա դժվարությունները և նորանոր իրագործումներով շենացնելու հայրենական մեր երկիրը, և կերտելու մեր ժողովրդի պայծառ ու լուսավոր կյանքը։ Թող Աստված օգնական ու պահապան լինի ազգիս՝ հայրենաշինության իր առաքելության նվիրական ճանապարհին։ Տիրոջ սերն ու ողորմությունն այսօր և միշտ թող ուղեկից լինի ազգիս հայոց»,- ասել է Վեհափառը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |