Հունաստանի ՊՆ ղեկավար․ Հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը

Հունաստանի ՊՆ ղեկավար․ Հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը

PanARMENIAN.Net - Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը X սոցիալական ցանցում, անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, նշել է, որ հույները կիսում են ցեղասպանության ցավը:

Նա նշել է նաև, որ պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է, հայտնում է 1lurer.am-ը։

«Խորին հարգանքով ենք նշում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Հայաստանի ժողովրդի հետ հույները կիսում են հալածանքների և ցեղասպանության ցավը։ Պատմական ճշմարտության ճանաչումը մարդկության պարտականությունն է»,- գրել է Դենդիասը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---