Բերքլիի ադրբեջանցի ուսանողները խոչընդոտել են 2020թ․պատերազմի մասին ֆիլմի ցուցադրությանը

Բերքլիի ադրբեջանցի ուսանողները խոչընդոտել են 2020թ․պատերազմի մասին ֆիլմի ցուցադրությանը

PanARMENIAN.Net - Լրագրող Լինդսի Սնելի ֆեյսբուքում հրապարակած տեղեկության համաձայն՝ Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում սովորող ադրբեջանցի ուսանողները ձախողել են ֆիլմի ցուցադրությունը, որը նախատեսված է եղել Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառման շրջանակում։

Ֆիլմը վերաբերել է 2020 թվականի Արցախյան պատերազմին։

Ցուցադրությունը, ինչպես նշել է Սնելը, չեղարկվել է մասնավորապես այն բանի պատճառով, որ դրա բովանդակությունը ներառել է «ցեղասպանության մեղադրանք»։

«Սա նման կլիներ մի իրավիճակի, եթե որևէ գերմանական լրատվամիջոց տոներ Հոլոքոստի մասին ֆիլմի ցուցադրության չեղարկումը»,–գրել է Սնելը։

Սնելը հավելել է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2021 թվականին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---