Իտալիայի փոխվարչապետը՝ ցեղասպանության մասին․ Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն

Իտալիայի փոխվարչապետը՝ ցեղասպանության մասին․  Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն

PanARMENIAN.Net - Իտալիայի փոխվարչապետ Մատտեո Սալվինին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարելՀայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցի կապակցությամբ, հայտնում է 1lurer.am-ը։

«Հարյուր տասը տարի առաջ՝ Հայոց ցեղասպանություն. վերք պատմության մեջ, ողբերգություն, որն արժեցել է մեկուկես միլիոն կանանց ու տղամարդկանց կյանքեր։

Զոհեր, որոնք պահանջում էին արդարություն և ճշմարտություն։

Հիշողություն, որը չի կարող և չպետք է լինի մոռացված կամ անտեսված, այլ` հիշված և փոխանցված մեր երեխաներին»,- գրել է Մատտեո Սալվինին:

Photo. AFP/Getty Images
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---