24 ապրիլի 2025 - 17:35 AMT
ԵԽ պատգամավոր. Թուրքիայի արյունոտ անցյալը չի կարող ջնջնվել

Եվրախորհրդարանի անդամ Գեադիս Գեադին, որը ներկայացնում է Կիպրոսը, ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նա նշել է, որ Թուրքիայի արյունոտ անցյալը չի կարող ջնջնվել։

«110 տարի է անցել Հայոց ցեղասպանությունից. հանցագործություն, որը չի կարելի մոռանալ։ Որքան էլ Թուրքիան պնդի, նրա՝ արյունով ներծծված անցյալը չի կարող ջնջվել»,–գրել է նա։