Թեհրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հուշարձանին

Թեհրանում ՀՀ դեսպանատան աշխատակիցներին թույլ չեն տվել մոտենալ Ցեղասպանության զոհերի հուշարձանին

PanARMENIAN.Net - Թեհրանի Ս. Սարգսի առաջնորդանիստ եկեղեցու բակում կազմակերպված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ ծաղկեմատույցի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որի ընթացքում մի խումբ մասնակիցներ՝ ՀՀ քաղաքացիներ, խոչընդոտել են Իրանում Հայաստանի դեսպանության աշխատակիցների մոտեցմանը ցեղասպանության զոհերի հուշարձանին, հայտնում է Hayastan.news-ն իր աղբյուրների վրա հղումով։

Նրանց վանկարկել են «Ուրացումը հանցագործություն է», «Նիկոլ դավաճան»։

Նրանք պոկել են դեսպանատան անձնակազմի ձեռքի ծաղիկները։ Այդ քայլը հիմնավորել են նրանով, որ ժխտողականության և ուրացման քաղաքականությամբ առաջնորդվող պաշտոնական Երևանի իշխանությունը պարտավոր է վերջ տալ թրքահաճո իշխանության ռազմավարությանը՝ պառակտել Սփյուռքը և միջամտել ցեղասպանության տարելիցի ոգեկոչման արարողություններին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---