Շահրամանյան․ Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին![]() 24 ապրիլի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը տեսել է, թե ինչպես են գերեվարում Արցախի ղեկավարությանը։ Նա այդ մասին ասել է Ծիծեռնակաբերդում` պատասխանելով լրագրողների հարցերին։ «Տեսել եմ` ինչպես են գերեվարում։ Ես ամենավերջում եմ դուրս եկել Արցախից։ Մնացած հարցերի մասին չեմ ուզում խոսել»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ առաջիկայում կանդրադառնա այն հանգամանքին, թե ինչպես եղավ, որ իրեն չգերեվարեցին։ Լրագրողներից մեկը հարցրել է` ճի՞շտ է, որ Արցախի ղեկավարությանը ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի տնից են տարել։ Շահրամանյանը պատասխանել է, որ տարբեր հարցերի մասին հետագայում մանրամասն կխոսեն։ Նրա խոսքով` այս պահին գործընթացներ կան, չի ուզում իր հայտարարություններով խոչընդոտել կամ վնասել դրանք. հենց դրանով է պայմանավորված զսպվածությունը։ «Հենց առաջին օրվանից, երբ մենք Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ հարց ենք բարձրացրել, որպեսզի խաղաղ բնակչությունը հնարավորություն ունենա դուրս գալու, ադրբեջանական կողմն այդ պահանջն է դրել։ Այդ մարդիկ, որոնք հիմա Բաքվի բանտերում են, ապահովել են քաղաքացիների դուրսբերումը` մնալով պատանդ»,– ասել է Արցախի նախագահը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |