Քրիս Ռաթն Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Քրիս Ռաթն Ավստրալիայի կառավարությանը կոչ է արել պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի Օրենսդիր խորհրդի անդամ Քրիս Ռաթը, որը հանդիսանում է Ստվերային կառավարության հատուկ պետնախարար, հանդես է եկել կոչով՝ հորդորելով Ավստրալիայի կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Նա այդ մասին գրել է X սոցիալական ցանցի հարթակում։

Նա նաև հորդորել է սատարել հայ համայնքին, հայտնում է Արմենպրեսը։

«Այսօր ավստրալահայերը հիշում են Օսմանյան կայսրության կողմից իրականացված սարսափելի վայրագությունները: Ես կոչ եմ անում Դաշնային կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և կանգնել մեր հայ համայնքի կողքին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---