Թրամփը խուսափել է ցեղասպանություն եզրույթից՝ խոսելով Մեծ եղեռնի մասին![]() 25 ապրիլի 2025 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ուղերձը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը և հարգում 20-րդ դարի մեծագույն աղետներից մեկի ընթացքում տառապած հոգիների հիշատակը: 1915 թվականից սկսած՝ մոտ մեկուկես միլիոն հայեր բռնի տեղահանվել և սպանվել են Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այս հիշատակի օրը ԱՄՆ-н միացել է ինչպես Ամերիկայի, այնպես էլ ամբողջ աշխարհի հայկական համայնքին՝ հարգելով այս ողբերգության բազում զոհերին։ Ապրիլի 24-н ամեն տարի առիթ է վերարժևորելու հայ և ամերիկյան ժողովուրդների միջև եղած ամուր ու երկարատև կապը։ ԱՄՆ-ն բարձր է գնահատել 1915 թվականին ստեղծված Հայկական և սիրիական օգնության ամերիկյան կոմիտեի պատմական գործունեությունը, որը վճռորոշ մարդասիրական աջակցություն է տրամադրել տեղահանված հայերին։ Հպարտությամբ ու երախտագիտությամբ է հիշվում այն հազարավոր ամերիկացիների ներդրումը և կամավորությունը, որոնք օգնել են իրենց տները կորցրած հայերին։ Այս օրը նաև վկայությունն է հայ ժողովրդի տոկունության և ամրության՝ ողբերգության ֆոնին։ Միացյալ Նահանգները հարստացել է հայերի բերած մշակութային ժառանգությամբ՝ այդ թվում՝ պարգևների արժանացած զինվորականների, ճանաչված արվեստագետների, անվանի ճարտարապետների և հաջողակ գործարարների։ Հարգանքի տուրք է մատուցելով զոհվածների հիշատակին, վարչակազմը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պաշտպանելու կրոնական ազատությունները և փոքրամասնություններին։ «Մենք անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակմանը և տարածաշրջանային կայունությանն աջակցելուն, մինչ շարունակում ենք ձգտել կայուն բարգավաճման և անվտանգության»,–ասվում է Թրամփի ուղերձում։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |