ANCA-ն խստորեն դատապարտել է Թրամփի ապրիլի 24–ի ուղերձը՝ անվանելով «ամոթալի նահանջ»![]() 25 ապրիլի 2025 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության ճանաչումից ամոթալի նահանջը, որը հստակորեն արտահայտվել է ապրիլի 24-ին Սպիտակ տան կողմից տարածված ամենամյա հայտարարությունում, որտեղ նա հրաժարվել է նույնիսկ «ցեղասպանություն» բառակապակցությունը օգտագործելուց՝ թուրքական ճնշման ներքո՝ չնշելով Օսմանյան Թուրքիայի կողմից 1.5 միլիոն հայերի նպատակային ոչնչացման 110-րդ տարելիցը։ «Նախագահ Թրամփի նահանջը Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումից իրենից ներկայացնում է ամոթալի զիջում թուրքական սպառնալիքներին՝ մեր ազգի պատասխանատվության ամոթալի չեղարկում՝ կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի շարունակվող ցեղասպանական ագրեսիան քրիստոնյա հայերի դեմ», – հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը,։ «Արցախի բնիկ քրիստոնյա հայ բնակչության էթնիկ զտումից հետո և հայ գերիների շարունակական չարաշահման, հայկական քրիստոնեական ժառանգության ոչնչացման և ինքնիշխան Հայաստանի օկուպացիայի պայմաններում՝ նախագահ Թրամփը պարտավոր է ոչ միայն անկեղծորեն և ճշմարտացիորեն ճանաչել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, այլև կանխել դրա շարունակությունը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից», – եզրափակել է Համբարյանը։ Նա նշել է, որ Թրամփը, իր 2024 թվականի ընտրարշավի ընթացքում, սոցիալական ցանցերում վստահեցրել էր, թե մտադիր է «վերականգնել խաղաղությունը Հարավային Կովկասում և դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումը»: Այնուամենայնիվ, ցեղասպանություն տերմինի բացակայությունն ակնհայտորեն հակասում է այդ խոստմանը։ Համբարյանը հավելել է. «Նախագահ Թրամփի բացթողումը դիվանագիտական վրիպում չէ, այլ ավելի շուտ դիտավորյալ նահանջ ճշմարտությունից և հայերի դեմ շարունակվող բռնության նկատմամբ ԱՄՆ-ի հանդուրժողականության վտանգավոր ազդանշան: Այն արտացոլում է նրա առաջին ադմինիստրացիայի լռության և համակերպության ամոթալի գրառումը»: Թրամփը իր նախագահության առաջին ժամկետում նույնպես չի ճանաչել Ցեղասպանությունը, միաժամանակ աննախադեպ ռազմական աջակցություն ցուցաբերելով Ադրբեջանին այն ժամանակ, երբ վերջինս իրականացրել է հարձակում Արցախի հայ բնակչության դեմ՝ բնութագրվող որպես ցեղասպանական։ 2020 թվականին Ադրբեջանի կողմից իրագործված և փաստագրված պատերազմական հանցագործությունների՝ այդ թվում ռազմագերիների խոշտանգման, խաղաղ բնակիչների սպանության և հայկական քրիստոնեական մշակույթի ավերման անպատիժ մնալը լայնորեն դիտարկվել է որպես նախադրյալ՝ 2023 թվականին Արցախում իրականացված ցեղասպանական էթնիկ զտման համար։ Թրամփի կողմից Ցեղասպանության չճանաչումը հակասում է Սպիտակ տան, ԱՄՆ Կոնգրեսի և բոլոր 50 նահանգների կողմից նախկինում արված ճանաչումներին։ ANCA-ն վերահաստատել է իր կոչը Թրամփին՝ հարգել իր քարոզարշավային խոստումը և նախաձեռնել ԱՄՆ քաղաքականության խորքային վերանայում Թուրքիայի և Հարավային Կովկասի հանդեպ՝ դադարեցնելու Ցեղասպանության ժխտման հանդեպ համակերպումը, պատասխանատվության ենթարկելու հանցավորներին և ապահովելու արդարության վրա հիմնված խաղաղություն ու Արցախի քրիստոնյա հայերի վերադարձի իրավունքը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |