Փելոսի. Հարգում ենք ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը![]() 25 ապրիլի 2025 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Նենսի Փելոսին, ով նախկինում զբաղեցրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը, հանդես է եկել ուղերձով՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 110-րդ տարելիցին։ Այն հրապարակվել է Փելոսիի X-ի միկրոբլոգում։ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը մենք հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը»,–գրել է նա, հայտնում է Արմենպրեսը։ Նա հիշեցրել է, որ 2022 թվականին այցելել է Հայաստան և մեծ պատիվ է ունեցել գտնվելու Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։ Փելոսին ընդգծել է պատմության այս դաժան էջի շարունակական լուսաբանման անհրաժեշտությունը։ «2019 թվականին Դեմոկրատական պալատը (խմբ.-ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ) պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա ճշմարտության՝ պատմական և վաղուց ուշացած ճանաչում էր ու մարդու իրավունքների նկատմամբ տևական հանձնառություն»,- նշել է Փելոսին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |