Հայաստանցի զբոսաշրջիկների այցերը Վրաստան նվազել են

Հայաստանցի զբոսաշրջիկների այցերը Վրաստան նվազել են

PanARMENIAN.Net - 2025 թվականին Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի հազվադեպ այցելել Վրաստան զբոսաշրջային նպատակով։ Այդ են վկայում Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության հրապարակած վիճակագրական տվյալները։

Ըստ 2025 թվականի առաջին եռամսյակի տվյալների՝ Վրաստան է այցելել 191,800 զբոսաշրջիկ Հայաստանից, ինչը 5․7 տոկոսով պակաս է ախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում է Sputnik Արմենիան։

Սակայն, չնայած անկմանն, Հայաստանը շարունակում է մնալ Վրաստան այցելուների թվով առաջատար երկրների շարքում՝ երրորդ տեղում՝ զիջելով միայն Թուրքիային՝ 225․3 հազար այցելությամբ, և Ռուսաստանին՝ 219․3 հազար այցելությամբ։

2024 թվականին Վրաստան էր մեկնել 948,3 հազար զբոսաշրջիկ Հայաստանից, ինչը 1․5 տոկոսով պակաս էր 2023 թվականի համեմատությամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---