Սարգսյանը՝ Թրամփի ուղերձի մասին․ Բանալի բառերն են «անհամբեր սպասում ենք», «ռազմավարական գործընկերություն»![]() 25 ապրիլի 2025 - 12:26 AMT PanARMENIAN.Net - «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը, անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ապրիլի 24–ի ուղերձին՝ նշել է, որ բանալի բառերն են «անհամբեր սպասում ենք», «ռազմավարական գործընկերություն»։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Սարգսյանը հորդորել է անհապաղ մասնագետների խումբ ձևավորել և գործուղել Վաշինգտոն։ «Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը»՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ… Բանալի բառերը՝ «անհամբեր սպասում ենք» , «ռազմավարական գործընկերություն» … Համոզված եմ, որ նման ձևակերպումներից հետո ՀՀ կառավարությունը պարտավոր է անհապաղ ձևավորել ՀՀ անվտանգային, տնտեսական, էներգետիկ, մարդկային և բնական ներուժին տիրապետող մասնագետների խումբ և կոնկրետ ծրագրերով ու առաջարկներով գործուղել Վաշինգտոն։ Հ.Գ. Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահի նման ձևակերպումները հետևանք են նաև օրերս ստորագրված Ադրբեջան-Չինաստան համաձայնությունների։ Ժամանակ կորցնել չի կարելի, ԱՄՆ նախագահի նման ակնարկը հուշում է, որ ճշգրիտ գործելու դեպքում` ժամանակը կարող է մեր օգտին աշխատել»,–գրել է նա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ապրիլի 24–ի իր ուղերձում խուսափել է ցեղասպանություն եզրույթն օգտագործելուց՝ խոսելով Մեծ եղեռնի մասին։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) խստորեն դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի Հայոց ցեղասպանության ճանաչումից ամոթալի նահանջը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |