Շահրամանյան. Այս պահին նախագահի պաշտոնում առաջադվելու որոշում չունեմ![]() 25 ապրիլի 2025 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, անդրադառնալով մայիսի 21-ից հետո կայանալիք նախագահի ընտրությանը, ասել է, որ դեռևս չի որոշել՝ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին, թե ոչ։ «Ես այս պահին նախագահի պաշտոնում առաջադրվելու որոշում չունեմ, առաջիկայում մենք մեր որոշումը կհայտնենք»,–ասել է նա, գրում է «Փաստինֆոն»։ Նա հավելել է, որ Սահմանադրությամբ նախատեսվում է ընտրությունների անցկացում մայիսի 21-ից հետո՝ 7-10 օրվա ընթացքում։ «Որոշումը կախված է քաղաքական ուժերի դիրքորոշումից, հասարակության դիրքորոշումից։ մենք հաշվի ենք առնելու բոլորի կարծիքները»,– նշել է Շահրամանյանը։ Նա նաև հայտնել է, որ երկու օր առաջ դիմել է Արցախի Գլխավոր դատախազություն և Հակակոռուպցիոն կոմիտե՝ Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ հարուցված քրեական գործի քննության առնչությամբ։ «Խնդրել եմ այս առնչությամբ 2023 թ-ի նոյեմբերի 8-ին ներկայացրած մեր նամակի հետքերով իրականացված քայլերի առնչությամբ տեղեկատվություն տրամադրել։ Նաև խնդրել ենք վերջերս տեղեկատվական դաշտում ի հայտ եկած հայտարարությունները ընդունել հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան միջոցներ։ Դեռ պատասխան չունենք»,– հավելել է Շահրամանյանը։ Նա շեշտել է, որ պատրաստ է աջակցել օրեր առաջ Արցախի ներկայացուցչության մոտ ակցիա իրականացրած քաղաքացիներին՝ կազմակերպելով նրանց հանդիպում ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում հանդիպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։ Խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ արցախցիների խնդիրների վերաբերյալ առաջարկություն ունեն, որը շուտով կփոխանցեն Արցախի նախագահին, և նշել են, որ առաջիկայում նախատեսում են հանդես գալ հայտարարությամբ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |