Շահրամանյան․ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները![]() 25 ապրիլի 2025 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կարող են պահանջել այս իշխանությունը ձևավորած քաղաքացիները։ Նա այդպես է պատասխանել այն հարցին, թե ինքը պահանջո՞ւմ է ՀՀ վարչապետի հրաժարականը։ «Մենք, այո՛, ունենք մեր դիրքորոշումը, որն այս պահին ճիշտ չեմ գտնում ասել», – նշել է նա, հայտնում է Aysor.am-ը։ Ի պատասխան հարցին, թե ինչու է իրեն կաշկանդված զգում հարցին պատասխանելիս, Շահրամանյանը պարզաբանել է, որ ներկայումս, լինելով Արցախի պաշտոնյա, կոռեկտ չի համարում հրապարակավ արտահայտվել այս թեմայով։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում հանդիպել է արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։ Խորհրդի ներկայացուցիչները հայտնել են, որ արցախցիների խնդիրների վերաբերյալ առաջարկություն ունեն, որը շուտով կփոխանցեն Արցախի նախագահին, և նշել են, որ առաջիկայում նախատեսում են հանդես գալ հայտարարությամբ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |