Ադրբեջանի զինվորականները զորավարժությունների են մասնակցում Թուրքիայում![]() 25 ապրիլի 2025 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու KURTARAN-2025 միջազգային զորավարժություններին, որոնք անցկացվելու են Մարմարիս քաղաքում մինչև ապրիլի 30-ը։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, գրում է Minval.az-ը։ Զորավարժություններին մասնակցելու են Թուրքիայի ռազմածովային, ցամաքային, ռազմաօդային և ծովային սահմանապահ ուժերը։ Զորավարժությունների ծրագրում նախատեսված է անցկացնել «Բարձրաստիճան դիտորդի օր»։ Ըստ հաստատված պլանի՝ զորավարժությունների ընթացքում տարբեր զորատեսակներ կատարելու են առաջադրանքներ՝ ստորաբաժանումների փոխգործակցությունը խորացնելու նպատակով։ 44–օրյա պատերազմից հետո Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես համատեղ զորավարժություններ են անցկացնում։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |