ԵԽ պատգամավորը հուսով է, որ Կալասն իր այցը Բաքու կօգտագործի հայ գերիների ազատման համար![]() 25 ապրիլի 2025 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով զեկուցող Միրիամ Լեքսմանը քննադատել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Բաքու՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին։ Նա հույս է հայտնել, որ այդ այցը կօգտագործվի Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայերի ազատ արձակումն ապահովելու համար, հայտնում է Արմենպրեսը։ «Քանի որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի նախօրեին այցելում է Ադրբեջան, ես անկեղծորեն հույս ունեմ, որ այս ողբերգական տարելիցի դասը կօգտագործվի բոլոր քաղբանտարկյալների և ապօրինի կերպով պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն ապահովելու համար»,-իր գրառման մեջ ընդգծել է Միրիամ Լեքսմանը։ Մինչ այդ՝ մի շարք եվրոպական երկրներից և Եվրախորհրդարանից պատգամավորներ քննադատել են Կալասի՝ Բաքու կատարելիք այցի որոշումը։ Նրանք նշել են, որ Կալասը գերադասել է մեկնել բռնապետական Ադրբեջան՝ շրջանցելով եվրոպական ուղի ընտրած Հայաստանը։ Ըստ նրանց՝ այս ընտրությունը դիտարկվում է որպես անտեսում մի երկրի, որը ժողովրդավարական արժեքներով է առաջնորդվում ու շարունակում է սպառնալիքների բախվել Ադրբեջանի կողմից։ Կայա Կալասն արդեն Բաքվում է որտեղ հանդիպումներ է անցկացրել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական մամուլը հաղորդել է, որ այդ հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն առնչվող գործընթացը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |