ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել են![]() 25 ապրիլի 2025 - 17:32 AMT PanARMENIAN.Net - ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի լիազորությունները 2025 թվականի ապրիլի 25-ից դադարեցվել են՝ նրա կողմից ներկայացված հրաժարականի դիմումի հիման վրա։ Այդ մասին ասվում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի կողմից ստորագրված արձանագրության մեջ՝ նա կատարում է ԱԺ նախագահի պարտականությունները։ «Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 2-րդ մասով՝ 2025 թվականի ապրիլի 25-ից դադարած համարել Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի լիազորությունները»,-ասվում է որոշման մեջ։ Վահե Գրիգորյանն ընտրվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր՝ իննամյա ժամկետով։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |