«Արեւելյան գործընկերություն»խորհրդարանական վեհաժողովը կարող է տեղակայվել Վիլնյուսում

PanARMENIAN.Net - Լիտվայի արտաքին գործերի խորհրդարանական կոմիտեի անդամ Էմանուէլիս Զինգերիսն առաջարկում է Վիլնյուսում հիմնել Եվրամիություն-Արեւելյան հարեւաններ խորհրդարանական վեհաժողովի կենտրոն:



Նրա խոսքերով, Լիտվան կարող է բարենպաստ որոշում ակնկալալ, քանի որ ակտիվորեն հանդես է գալիս Եվրամիության կառույցներում արեւելյան հարեւանների փաստաբանի դերում:



«Լիտվան մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի հիմնադրվեր Եվրոպական հումանիտար համալսարանը, ակտիվորեն աջակցում է Վրաստանի, Ուկրաինային եւ Ադրբեջանի ինտեգրացիոն ձգտումները: Լիտվացի քաղաքական գործիչները մշտապես համագործակցում են Եվրամիության հետ հարեւանություն անող Արեւելքի երկրների քաղաքական գործիչների հետ: Հաճելի կլիներ հուսալ, որ Լիտվան, որը Եվրամիության կառույցներում արեւելյան հարեւանների փաստաբանի դեր է խաղում, այդ նախագծի հաղթողը լիներ», - նշել է Զինգերիսը:



Նա նաեւ չի բացառել, որ Եվրամիությունում Շվեդիայի նախագահության ընթացքում Եվրամիություն-Արեւելյան հարեւաններ խորհրդարանական վեհաժողովի տեղակայման մասին քաղաքական որոշումը բարենպաստ կլինի Լիտվայի Համար:



Ներկայումս բանավեճեր են անցկացվում այն առնչությամբ, թե Եվրամիության քաղաքներից որ մեկում այդ հիմնարկությունը տեղակայել:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---