Ջուլհակյան․ Քոչարյանի հարցով Էթիկայի հանձնաժողով չի ստեղծվի՝ «մեջների կյաժը չէ»![]() 25 ապրիլի 2025 - 18:16 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորելու համար պատասխանատվության չի ենթարկվի։ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկել է ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու դեմ, որը պետք է քննարկեր ՔՊ պատգամավորի վարքը։ ՔՊ խմբակցության անդամ Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ նախկինում էլ եղել են դեպքեր, երբ պատգամավորները խախտել են էթիկայի կանոնները, սակայն նման հանձնաժողով ձևավորված չի եղել, հայտնում է Aysor.am-ը։ «Քանի որ առ այսօր դա չի ստեղծվել, կարծում եմ՝ մեջների կյաժը պարոն Քոչարյանը չէ»,- ասել է նա՝ միաժամանակ ընդգծելով, որ իր գործընկերը անթույլատրելի վարք է ցուցաբերել։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ընդգծել է, որ Քոչարյանը խախտել է էթիկայի նորմերը և անհրաժեշտ է ուսումնասիրել նրա պահվածքը։ «Շատ լավ կլիներ, որ Անդրանիկ Քոչարյանը ներողություն խնդրեր, մենք կհասկանայինք, որ մարդն ընդունել է իր մեղքը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում թիրախավորել էր լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին՝ սկզբում պահանջելով, որ նա հեռու կանգնի, ապա վիրավորել նրան՝ ասելով. «Մաքրեք ձեր շրթունքները»։ Հռիփսիմե Ջեբեջյանը նախաձեռնել է ստորագրահավաք, որով ԱԺ խմբակցություններից պահանջել է ձևավորել ժամանակավոր էթիկայի հանձնաժողով՝ քննարկելու ՔՊ պատգամավորի վարքը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, արձագանքելով նախաձեռնությանը, շրջանառության մեջ են դրել համապատասխան նախագիծը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |