Ադրբեջանը պահանջում է «պատասխանատվության ենթարկել» ՀՀ–ում և Ֆրանսիայում իր դրոշն այրողներին

Ադրբեջանը պահանջում է «պատասխանատվության ենթարկել» ՀՀ–ում և Ֆրանսիայում իր դրոշն այրողներին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով «պատասխանատվության ենթարկել» ՀՀ–ում և Ֆրանսիայում իր դրոշն այրողներին:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք Ադրբեջանի դրոշի այրումը ապրիլի 23-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ ջահերով երթի ընթացքում, ինչպես նաև ապրիլի 24-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հայ համայնքի հավաքի ժամանակ։

Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է ժամանակին կանխեին նման արշավները, որոնք համարվում են արմատացած էթնիկ ատելության դրսևորում, և ձեռնարկեին համապատասխան անվտանգության միջոցներ։

Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկեն այդ գործողությունների հեղինակներին»,–ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրման դեպքը։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը փոխանցել է, որ Վարչապետ Փաշինյանը դատապարտում է այդ գործելակերպը, այն համարելով անպատասխանատու և անընդունելի։

Ապրիլի 23-ին Երևանում տեղի է ունեցել ավանդական ջահերով երթը, որն այս տարի անցել է «Մի՛ ուրացիր» կարգախոսով։Մինչև երթի մեկնարկը մասնակիցները այրել են Թուրքիայի և Ադրբեջանի պետական դրոշները՝ որպես բողոքի գործողություն ժխտողական քաղաքականության դեմ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---