ՀՀ–ում կենսաչափական համակարգի ներդրմամբ կզբաղվի ֆրանսիական կոնսորցիումը![]() 26 ապրիլի 2025 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացը նոր փուլ է մտել՝ մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը, հայտնում է ՆԳՆ-մ։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի հիմքով ստեղծված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են ՊՄԳ պայմանագիր, որը վերաբերում է անձը հաստատող փաստաթղթերի թողարկմանը և տրամադրմանը, ինչպես նաև փաստաթղթեր տրամադրելու միջոցների շահագործմանն ու սպասարկմանը։ Պայմանագիրը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրի» շրջանակում։ «HAYPASS» ՓԲԸ-ն մինչև 2026 թվականի երկրորդ կիսամյակը նախատեսում է ներդնել նոր ենթակառուցվածք՝ ներառյալ կենսաչափական տվյալների հավաքագրման առաջատար լուծումներ, ինչպես նաև ստեղծել նոր աշխարհագրական ցանց՝ արդիական գրասենյակներով, որոնք կտրամադրեն միջազգային ստանդարտներին համապատասխան տեխնիկական ապահովում։ Ծրագրում ներառված է նաև Ծառայության գլխամասային գրասենյակի շենքային պայմանների բարելավում, սերվերային ենթակառուցվածքի և տպագրական սարքավորումների ստանդարտացում։ Ծրագրի իրագործման արդյունքում ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև ՀՀ–ում այլ իրավական կարգավիճակ ունեցող անձանց, կտրամադրվեն անվտանգ և որակյալ անձը հաստատող փաստաթղթեր, և սահմանվելու է անձնական տվյալների ու իրավական ինքնության պաշտպանության նոր մակարդակ։ Անձնագրային գործառույթների բաշխման շրջանակում, կարգավիճակի որոշման, ինքնության հաստատման, ինչպես նաև բնակչության պետական ռեգիստրի կառավարման գործառույթները կշարունակի իրականացնել ՆԳ նախարարությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով, իսկ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը կիրականացնի մասնավոր գործընկերը։ «Պայմանագրի կնքումը կարևոր քայլ է նաև ՀՀ–ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության համատեքստում, քանի որ կենսունակ և մոդեռն կենսաչափական համակարգի առկայությունը գործընթացի պարտադիր պահանջ է»,- ասված է հաղորդագրության մեջ։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |