ՌԴ–ում միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունելուց պահանջելու են վարակների բացակայության տեղեկանք![]() 26 ապրիլի 2025 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի կրթության նախարարությունը մշակել է հրամանագրի նախագիծ, ըստ որի՝ միգրանտների երեխաներին մանկապարտեզ ընդունվելուց պահանջվելու է բժշկական եզրակացություն վարակիչ հիվանդությունների բացակայության մասին: Նախագիծը հրապարակվել է իրավական ակտերի նախագծերի պորտալում և նպատակ ունի պաշտպանել շրջապատող մարդկանց: «Ծնողը (ծնողները), երաշխավորող (երաշխավորողները) ներկայացուցիչը (ներկայացուցիչները)՝ հանդիսացող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, ներկայացնում է՝ բժշկական եզրակացություն երեխայի մոտ վարակիչ հիվանդությունների բացակայության մասին, որոնք կարող են վտանգել շրջապատողներին և որոնք սահմանված են Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից լիազորված դաշնային գործադիր մարմնի կողմից, համաձայն 2011 թվականի նոյեմբերի 21-ի դաշնային օրենքի №323-ФЗ-ի 43-րդ հոդվածի 2-րդ մասի», -նշված է նախագծում, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Փաստաթղթի բացատրական գրության մեջ ընդգծվել է, որ այս փոփոխությունները կնպաստեն մանկապարտեզներում համաճարակաբանական անվտանգ պայմանների ապահովմանը: Բացի այդ, միգրանտ ծնողները պարտավոր են ներկայացնել իրենց երեխայի՝ Ռուսաստանի տարածքում օրինական գտնվելու իրավունքը հաստատող փաստաթղթերի պատճենները, երեխայի ՍՆԻԼՍ-ի պատճենը և, առկայության դեպքում, աշխատունակությունը հաստատող փաստաթղթերի պատճենները: Փաստաթղթերը պետք է լինեն ռուսերենով կամ կցված լինեն նոտարական վավերացված թարգմանությամբ: Թերի փաթեթ ներկայացնելու դեպքում կրթական հաստատությունը կվերադարձնի դիմումը՝ առանց քննարկման: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |