EAFJD-ը քննադատել է ԵՄ-Ադրբեջան բանակցությունների վերսկսումը մարդու իրավունքների խախտման ֆոնին![]() 26 ապրիլի 2025 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական Հայկական արդարության և Ժողովրդավարության դաշնությունը՝ EAFJD–ն, հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ԵՄ դիվանագիտության ղեկավար, Էստոնիայի վարչապետ Կայա Կալասի կողմից ԵՄ-Ադրբեջան բանակցությունների վերսկսմանը նոր Գործընկերության և համագործակցության համաձայնագրի շուրջ: «Մենք խորապես մտահոգված ենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավարը կարծես անտեսում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը՝ հայերի էթնիկ զտումների վերաբերյալ և նրա աճող թշնամական հռետորաբանությունը ԵՄ-ի նկատմամբ»,- նշել է Դաշնությունը իր հայտարարությունում, հայտնում է Aravot.am-ը։ Դաշնությունը շեշտել է, որ Կալասը պետք է հաշվի առնի Եվրոպական խորհրդարանի 2018 թվականից ի վեր արտահայտված հստակ և հետևողական դիրքորոշումը: Բազմաթիվ անգամներ Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումը չի կարող առաջ գնալ այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և հրաժարվում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի իրավունքները: Մի շարք եվրոպական երկրներից և Եվրախորհրդարանից պատգամավորներ քննադատել են Կալասի այցը Բաքու։ Նրանք նշել են, որ Կալասը գերադասել է մեկնել բռնապետական Ադրբեջան՝ շրջանցելով եվրոպական ուղի ընտրած Հայաստանը։ Ըստ նրանց՝ այս ընտրությունը դիտարկվում է որպես անտեսում մի երկրի, որը ժողովրդավարական արժեքներով է առաջնորդվում ու շարունակում է սպառնալիքների բախվել Ադրբեջանի կողմից։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |