Մխիթարյան․ Եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ![]() 26 ապրիլի 2025 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Գյումրիի ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը Քաղաքացու օրվա առիթով իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «եթե դու «քաղաքացու օր» ես նշում, ուղերձդ պետք է ներառի միայն ներողություններ»: «Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես սեփական ստերի, կեղծիքների ու ապիկար կառավարման համար: Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես պարտված պատերազմների, հազարավոր զոհերի, սգացող մայրերի և թշնամուն լոկ ստորագրությամբ հանձնված հայկական հողերի համար: Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես հայ ժողովրդի փլուզված իղձերի ու երազանքների համար: Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ մի ամբողջ ազգի դարձրեցիր սովորական «տուգանքի մատերիալ» և ընդամենը «ժող ջան»: Դու քաղաքացուց պետք է ներողություն խնդրես, որ խորովածը հռչակեցիր հեղափոխության սիմվոլ, իսկ Հայկական երկու պետությունների պետական սիմվոլները տվեցիր գետնովը: Շնորհավոր տոնդ, քաղաքացի Փաշինյան: Բարևներ զույգ էֆենդիներիդ»,–ասվում է գրառման մեջ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ Նա նշել է, որ Քաղաքացու օրը պետության ու պետականության մասին է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |