Երևանն ու Նիցցան կհամագործակցեն թափոնների կառավարման ու կանաչապատման ոլորտներ![]() 26 ապրիլի 2025 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է Նիցցայի քաղաքապետի ներկայացուցիչ, խորհրդական Պիեռ Ֆիորիին և «Սոս Հայաստան Կոտ դ’Ազուր» կազմակերպության անդամներին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Գործակցության նոր ուղղություններում կարևորություն է տրվել թափոնների կառավարման և կանաչապատման ոլորտներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Նիցցայի միջև կնքված «Առողջապահության ոլորտում միջազգային համագործակցության շրջանակային» համաձայնագրի ներքո իրականացված ծրագրերն ու գծագրվել են հետագա անելիքները։ Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը վստահություն է հայտնել, որ ընթացիկ և ապագա համատեղ ծրագրերն էլ ավելի կխորացնեն երկու քաղաքների միջև ձևավորված տասնամյակների գործակցությունը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |