Փայլան. Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին![]() 26 ապրիլի 2025 - 14:51 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ, ծագումով հայ Գարո Փայլանը X-ի իր գրառման մեջ անդրադարձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Հայոց ցեղասպանությունը սկսվել է 110 տարի առաջ այս օրը։ Նախ հայ մտավորականները, ապա ամբողջ հայ ազգը վտարվեցին իրենց հինավուրց հողերից, ապա սպանվեցին։ Հարգանքով հիշատակում եմ Հայոց ցեղասպանության ժամանակ իրենց կյանքը կորցրածներին: Թող Աստված լուսավորի նրանց հոգիները»: Փայլանը, ցեղասպանության կազմակերպիչներին հասցեագրված նզովքի խոսքերով հանդերձ, հիշատակել է նաև այն թուրք հանրային գործիչներին, ովքեր հրաժարվել են մասնակից դառնալ այս հանցագործությանը, հայտնում է Aysor.am-ը։ «Նզովում եմ Հայոց ցեղասպանությունը գործողներին։ Ի դեմս Քյութահիայի նահանգապետ Ֆայիք Ալի Օզանսոյի՝ հարգանքով խոնարհվում եմ ժամանակի բոլոր այն խիղճ ունեցող հանրային ծառայողների հիշատակի առջև, որոնք իրենց կյանքի գնով չեն կատարել ցեղասպանության որոշումը։ Լիջեի գավառապետ Հուսեյն Նեսիմի բեյը սպանվեց հայկական տեղահանությանն ու կոտորածներին դեմ դուրս գալու համար։ Հոգին թող լուսավորվի։ Այս երկիրը ոչ թե Թալեաթ փաշաների, այլ Հուսեյն Նեսիմի բեյերի երկիրը պետք է դարձնենք: 110 տարի անց ցեղասպանության ճարտարապետ Թալեաթ փաշայի անվան փողոցներում ենք քայլում։ Թալեաթ փաշայի անվան դպրոցներում ենք մեր երեխաներին սովորել տալիս։ Եթե Գերմանիայում այսօր Հիտլերի անվան պողոտաներ լինեին, Հիտլերի անվան դպրոցներում երեխաները սովորեին, ինչպիսի՞ Գերմանիա կլիներ, ահա այդպիսի Թուրքիայում ենք ապրում»,-հավելել է Փայլանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |