Ալեքսանյանի խոսքերի առնչությամբ Բագրատ սրբազանը դիմել է ԱԱԾ-ին

Ալեքսանյանի խոսքերի առնչությամբ Բագրատ սրբազանը դիմել է ԱԱԾ-ին

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի այն հայտարարությունից հետո, թե Բագրատ սրբազանը ԿԳԲ-ի գործակալ է, սրբազանը ֆեյսբուքյան եթերում դիմել է ԱԱԾ-ին և Դատախազությանը՝ պահանջելով արձագանքել։

«Թեպետ մեր Տերն ասում է՝ ձեր մարգարիտները շաղ մի տվեք խոզերի առջև, ամեն դեպքում ուզում եմ անդրադառնալ 2-3 օր առաջ այն խոսակցությանը, որն արտահայտել է Վահագն Ալեքսանյան անունով ինչ-որ գոյանք»,-ասել է Սրբազանը, հայտնում է Panorama.am-ը։

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշել է, որ Վահագն Ալեքսանյանն, ակնարկելով, իրեն ԿԳԲ-ի գործակալ է ներկայացրել և կապել ռուսական շահերի սպասարկման հետ, մինչդեռ, ըստ սրբազանի, ԱԱԾ-ն և Դատախազությունը հերքել են Civic-ի և իշխանության աջակից աղբյուրների տարածած այդ անհիմն տեղեկությունները։

«Հրապարակային հայտարարեք, ուղղակիրոեն ասեք, թե ինչպիսին է եղել ձեր ստուգումների արդյունքում արտահայտված կարծիքն ու փաստը, եթե չանեք դա, նշանակում է, որ համագործալցում եք նրանց հետ, կասկածի տակ է դրվում ձեր անաչառությունը»,-ԱԱԾ-ին ու դատախազությանն ուղղված իր խոսքում ասել է սրբազանը։

 Ուշագրավ
---