McDonald's–ը ՌԴ վերադառնալու հայտ է ներկայացրել![]() 26 ապրիլի 2025 - 15:33 AMT PanARMENIAN.Net - McDonald's ընկերությունը մտադիր է վերադառնալ ռուսական շուկա։ Ընկերությունը հայտ է ներկայացրել Ռոսպատենտ՝ «Մակդոնալդս» ապրանքանիշի գրանցման համար և ներկայումս համագործակցում է այդ գերատեսչության հետ։ Ըստ գերատեսչության տվյալների՝ հայտը ներկայացվել է 2024 թվականի դեկտեմբերին։ «Ռոսպատենտը» հրապարակել է փաստաթղթերը 2025 թվականին, իսկ ապրիլին կայացրել է որոշում՝ ընդունելու հայտը քննարկման։ Ընկերությունը նաև նամակ է ներկայացրել՝ հաստատելով, որ ապրանքների և ծառայությունների ցանկը համապատասխանում է օրենսգրքի պահանջներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ «Մակդոնալդս» ապրանքանիշի ներքո ընկերությունը նախատեսում է Ռուսաստանում արտադրել և վաճառել ըմպելիքներ և սնունդ, այդ թվում՝ արագ պատրաստվող արտադրանք, տրամադրել ռեստորանային ծառայություններ և իրականացնել սննդի և ըմպելիքների առաքում։ «Հայտն այժմ գտնվում է հայտարարված նշանի փորձաքննության փուլում։ Գրանցման հնարավորությունները, անկասկած, բարձր են, քանի որ ընկերությունը պահպանել է ՄաքԴոնալդսի բոլոր հիմնական ապրանքանիշերի իրավունքները Ռուսաստանում», – ասել է «Օնլայն Պատենտт» ընկերության գլխավոր տնօրեն Ալինա Ակինշինան։ Նա նաև նշել է, որ ռուսերենով հայտի ներկայացումը վկայում է ընկերության արձագանքի մասին՝ կապված ռուսական օրենսդրության փոփոխությունների հետ, որոնք վերաբերում են ցուցանակների ռուսերեն գրության պահանջներին։ «Այդ դիրքորոշումը հաստատում է ՄաքԴոնալդսի կողմից ռուսական օրենսդրական դաշտի պրոակտիվ մոնիտորինգի և ընկերության՝ ռուսական շուկա վերադառնալու պոտենցիալ հետաքրքրության մասին», – հավելել է փորձագետը։ McDonald's-ը, բազմաթիվ այլ արևմտյան ապրանքանիշերի հետ միասին, հեռացել է ռուսական շուկայից 2022–ին՝ Ուկրաիան ռուսական զորքերի ներխուժումից հետո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |