Իրանում ապրիլի 28-ը սգո օր է․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է պայթյունի զոհերի հարազատներին

Իրանում ապրիլի 28-ը սգո օր է․ ՀՀ ԱԳՆ–ն ցավակցել է պայթյունի զոհերի հարազատներին

PanARMENIAN.Net - Իրանում ապրիլի 28-ը հայտարարել է համազգային սգո օր Բենդեր Աբաս նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Զոհերի թիվը հասել է 40-ի, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

Վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։

Նավահանգստում պայթյունի հեևանքով մեծ ավերածություններ են. հրդեհը, որն ընդգրկել է ենթակառուցվածքների զգալի մասը, շարունակվում է ավելի քան մեկ օր, այրվում են քիմիական նյութերով լցված պահեստները: Չնայած փրկարարների ջանքերին՝ կրակը ամբողջությամբ մեկուսացնել դեռ չի հաջողվում:

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած պայթյունի զոհերի հարազատներին։ Այս մասին գրառում է հրապարակվել նախարարության X միկրոբլոգի պաշտոնական էջում։

«Խորապես վշտացած ենք Բենդեր Աբաս քաղաքում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Իրանի կառավարությանը և բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,–ասվում է գրառման մեջ։

Պայթյունը տեղի է ունեցել ապրիլի 26-ին, պատճառը դեռ պարզված չէ: Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պաշտոնյաներին կոչ է արել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:

Photo. AFP
 Ուշագրավ
---