Կաթնամթերքի վաճառքի նոր կարգն ուժի մեջ է․ Առանց փոխարինիչի մթերքը՝ կանաչ դարակներում![]() 28 ապրիլի 2025 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որով սահմանվել է կաթնամթերքի վաճառքի նոր կարգը։ Այսուհետ կանաչ դարակաշարերում կտեղադրվի այն կաթնամթերքը, որն իր կազմում կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ չի պարունակում, իսկ նարնջագույն դարակաշարերում՝ այն կաթնամթերքը, որը պարունակում է նման փոխարինիչ, հայտնում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Դարակաշարերի վրա պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» գրություններով պիտակներ։ «Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին»,–ասվում է հաղորդաԲացի այդ, տնտեսվարողները, որոնք չեն պահպանելու կաթնամթերքի տեղադրման նոր կանոնները, ենթարկվելու են վարչական պատասխանատվության։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |