Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանով. Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ

PanARMENIAN.Net - ՀՀ առանձին տարածքներում ապրիլի 28-30-ը, ինչպես նաև մայիսի 1-ին և 2-ին կանխատեսվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, տեղեկացնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին լինելու է հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում է սպասվում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 28–ին և 29–ին կնվազի 3-6 աստիճանով, մայիսի 1-ին և 2-ին կանխատեսվում է նույն չափով բարձրացում։

Երևանում ապրիլի 28-30-ին և մայիսի 2-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ ամպրոպի ընթացքում քամու արագությունը կաճի մինչև 15-18 մ/վ։ Մայիսի 1-ին մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---