ՊՆ–ն հերքել է Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը![]() 28 ապրիլի 2025 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Պաշտպանության նախարարությունը հերքել է նախարար Սուրեն Պապիկյանի մասնակցությամբ վթարի մասին լուրերը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ Նշվում է, որ մամուլում տարածվել են տեսանյութ և մեկնաբանություններ՝ վերաբերող ՊՆ հաշվեկշռին պատկանող մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարին, որոնցում նշվում է, թե իբր այդ ավտովթարին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Նշված տեղեկությունները կեղծ են, պաշտպանության նախարարը նշված մեքենայում չի եղել, ավելին՝ նշված ժամին Սուրեն Պապիկյանը գտնվել է տանը»,- ասված է հաղորդագրությունում: Ավելի վաղ Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել էր, որ Սուրեն Պապիկյանի ծառայողական ավտոմեքենան վթարի է ենթարկվել՝ հարվածելով կայանված մեքենաներին։ Նա նաև տեսանյութ էր հրապարակել, որը ստացել էր «անհայտ ֆբ հետևորդից»։ «Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, մեր բոլորի հարկերով գնված Սուրեն Պապիկյանի ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ:Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է, թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»,- գրել էր նա։ ՊՆ հերքումից հետո Հակոբյանը գրել է․«Հարց է առաջանում ` կիրակի օրով գիշերվա 11–ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |