«Հայասաթ-1»-ն ավարտել է իր առաքելությունը![]() 28 ապրիլի 2025 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առաջին ազգային արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը, ապրիլի 26-ին իր վերջին անցումն է կատարել Կարմանի գծով (տիեզերքի պայմանական սահմանը) և ավարտել իր առաքելությունը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։ Արբանյակը ստեղծվել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի և Գիտական նորարարության և կրթության կենտրոնի ջանքերով: «Մենք խորապես հպարտ ենք «Հայասաթ-1»-ով և շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր աջակցել են այս պատմական առաքելությանը։ Սա միայն սկիզբն է։ Արձակումից ի վեր, մթնոլորտային դիմադրության պատճառով, մեր արբանյակի, ինչպես և Երկրին մոտ պտտվող բոլոր արբանյակների ուղեծրերի բնականոն իջնելը տեղի է ունեցել սպասվածից ավելի արագ՝ այս տարիներին ռեկորդային արեգակնային ակտիվության պատճառով, ինչը առավել տաքացրել է մթնոլորտը, փքել այն և մեծացրել դիմադրությունը։ Այդուհանդերձ, «Հայասաթ-1»-ը կատարեց իր առաքելությունը և տվեց մեզ անհրաժեշտ արժեքավոր տեղեկություներն ու փորձը, ինչը մեզ թույլ կտա շարժվել առաջ դեպի ավելի մեծ և ավելի հավակնոտ նպատակներ։ Շնորհակալ ենք ողջ Հայասաթ թիմին այս պատմական առաքելությունն իրականություն դարձնելու համար»,- ասված է գրառման մեջ: «Բազումք» լաբորատորիան ընդգծել է, որ «Հայասաթ-1»-ի արձակումը նոր էջ է բացել Հայաստանի տիեզերական հետազոտությունների ոլորտում, դառնալով կարևոր քայլ դեպի ավելի լայնածավալ և հավակնոտ ծրագրերի իրագործում: «Հայասաթ-1»-ը՝ լաբորատորիայում հավաքված առաջին հայկական արբանյակն է։ Այն ուղեծիր էր դուրս բերվել (մոտ 550 կմ բարձրության վրա) 2023–ի դեկտեմբերին, 5 տարի ծառայության ժամկետով։ Այն պատկանում է փոքր խորանարդաձև արբանյակների դասին (cubesat)։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |