Բիբլոս Բանկ Արմենիան CCF 2K25-ի մասնակիցներին դիմավորել է բիզնես ֆոտոանկյունում

Բիբլոս Բանկ Արմենիան CCF 2K25-ի մասնակիցներին դիմավորել է բիզնես ֆոտոանկյունում

PanARMENIAN.Net - Բիբլոս Բանկ Արմենիան միացել էր Career City Fest 2K25 լավագույն գործատուների փառատոնին յուրահատուկ կոնցեպտով՝ լուսանկարչական տաղավարով։

Ապրիլի 25-ին և 26-ին միջոցառման մասնակիցներին սպասում էր հատուկ իրենց համար ստեղծված ֆոտոանկյուն ու պրոֆեսիոնալ լուսանկարիչ՝ և՛ աշխատանքային, և՛ ժամանցային կադրերի համար։

Մասնակիցները մոտենում էին, սկզբում նկարվում ժամանցային գոտում, հետո՝ LinkedIn-ի և CV-ների համար, իսկ րոպեներ անց՝ էլեկտրոնային նամակով ստանում իրենց նկարները՝ բարձր որակով ու պատրաստ հրապարակման։

«Աշխատանքի դիմելիս առաջին տպավորությունը երբեմն կարող է ձևավորել կարիերայի ամբողջ ուղին։ Բիբլոս Բանկ Արմենիան կանգնած է տաղանդավոր երիտասարդների կողքին՝ զինելով նրանց ամենակարևոր գործիքներով ու ռեսուրսներով՝ ինքնավստահություն ներշնչող կարիերային խորհրդատվությունից մինչև պրոֆեսիոնալ դիմանկարներ՝ կատարյալ CV-ի համար։ Career City Fest 2K25-ին մեր ներկայության նպատակը մեկն էր՝ ոգեշնչել, վստահեցնել և ուժ տալ երիտասարդներին իրենց ամբողջ ներուժով հանդես գալու կարիերայի յուրաքանչյուր փուլում»,- ասել է Բանկի Մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Անի Կարապետյանը:

Ֆոտոանկյունից բացի մասնակիցներին դիմավորում էին Բանկի ՄՌ կառավարման բաժնի աշխատակիցները՝ խորհուրդներով, հարցազրույցի պատրաստվելու լավագույն գիտելիքներով և Բիբլոս Բանկ Արմենիայում աշխատանքի հնարավորություններով։ Նրանք նաև ներկայացնում էին առավելությունները, որոնք թիմակիցները ստանում են Բանկում աշխատելով՝ ներառյալ կատարելագործման ու աճի բազմաթիվ հնարավորություններ, բենեֆիթների մեծ փաթեթ, անհատական բյուջե՝ յուրաքանչյուր աշխատակցի շարունակական կրթության համար, թիմբիլդինգ ու ժամանց, առողջ աշխատանքային միջավայր, հուսալիություն։

Բիբլոս Բանկ Արմենիան՝ թե՛ որպես գործատու, թե՛ որպես ֆինանսական գործունեություն ծավալող ընկերություն, մեծապես կարևորում է շարունակական կրթության դերը։ Յուրաքանչյուր աշխատակցի համար Բանկում մշակվում է թրեյնինգների պլան, որով կազմակերպվում և ֆինանսավորվում են նրանց կրթական կարիքները, մասնակցությունը ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների։ Կրթությունը նաև Բանկի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևորագույն ուղղությունն է։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---