Փեզեշքիանը՝ ապաշրջափակման մասին. Երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը![]() 28 ապրիլի 2025 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բաքու այցից առաջ Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին: Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի հիման վրա, հայտնում է Mehr գործակալությունը։ «Իրանն Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով, այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում, և պայմանավորվածություն կա»,- ասել է Փեզեշքիանը: Նա նաև ասել է, որ Իրանը «միշտ պաշտպանել է Ադրբեջանի իրավունքները և պաշտպանում է Հայաստանին՝ վերջինիս իրավունքների շրջանակում»։ «Մենք աշխատում ենք, որ կողմերն ապրեն խաղաղ՝ բարիդրացիության հիման վրա»,–ասել է Փեզեշքիանը։ Նա նշել է նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային և տարածքային խնդիրները կարող են վերանալ միայն այն ժամանակ, երբ երկու երկրների քաղաքական և առևտրային հարաբերությունները կարգավորվեն՝ երկու կողմերի իրավունքները հաշվի առնելով։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցը Բաքու արդեն մեկնարկել է։ Նա հանդիպում է ունեցել այդ երկրի նախագահի հետ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |