«Պարային Եվրատեսիլը» Բաքվում տեղի չի ունենալու

PanARMENIAN.Net - Եվրոպական հեռարձակման միությունը որոշում է ընդունել հետաձգել «Պարային Եվրատեսիլի» անցկացումը մինչեւ 2010-ի աշուն: Պատճառը մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած երկրների ոչ բավարար քանակությունն է: «Չնայած նրան, որ ադրբեջանական գործընկերների կողմից մեծ աշխատանք է տարվել մրցույթի նախապատրաստման համար, Պարային Եվրատեսիլը Բաքվում տեղի չի ունենա մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած երկրների ոչ բավարար քանակության պատճառով»,- ասվում է Եվրոպական հեռարձակման միության հայտարարությունում: Մրցույթի անցկացման ժամկետները հետաձգվել են մինչեւ 2010թ, հաղորդում է ESCKAZ.com-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---